COVID-19 ճամփորդական սահմանափակումներ դեպի Շվեդիա

24 Հնվ 2022

Բոլոր երկրներից դեպի Շվեդիա մուտքի արգելքը գործում է մինչև 2022 թվականի մարտի 31-ը։

Այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ԵՏՏ* քաղաքացիներ չեն և Շվեդիա են մեկնում ոչ ԵՏՏ* երկրից, հիմնականում չեն կարողանա մուտք գործել Շվեդիա մինչև 2022 թվականի մարտի 31-ը:

Կիրառվում են որոշ բացառություններ, օրինակ՝ պատվաստանյութի վկայականներ ունեցող ամբողջությամբ պատվաստված Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Շվեդիա վերջին դեղաչափից առնվազն 14 օր հետո:

Ի գիտություն՝ դեպի Շվեդիա մուտքի արտոնագրերի առկա պահանջները անփոփոխ են։

Մուտքի նախնական հաստատումներ չեն գործում  

Յուրաքանչյուր առանձին դեպքում երկիր մուտք գործելու որոշումը կայացվում է սահմանային հսկողության կետ ժամանելուն պես։ Շվեդիայի ոստիկանության կամ դեսպանության կողմից երկիր մուտք գործելու նախնական հաստատումներ կամ դրան հավասարեցված փաստաթղթեր չեն տրվում:

Փոստով, էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով հնարավոր չէ դիմել բացառությունների համար:

Շվեդիա մուտք գործելու վերաբերյալ թարմացված տեղեկատվություն կարելի է գտնել Շվեդիայի ոստիկանության կայքում (polisen.se)