Մեկնարկեց Շվեդիայի կողմից աջակցվող #ArtNexus ծրագրի «Ինչպես զարգացնել Հայաստանի ստեղծարար ոլորտը և աջակցել արվեստագետներին և մշակութային գործիչներին» թեմայով երկխոսության հարթակը։
«ArtNexus»-ը շվեդական նախաձեռնություն է, որը միտված է Հայաստանի և Շվեդիայի արվեստի և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու հետագա ծրագրերի ձևավորմանը: Այն նպաստելու է արվեստի ազատությանն ու զարգացմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը:
Դեսպան Պատրիկ Սվենսոնը ներկա էր միջոցառմանը՝ շնորհավորելու հայկական և շվեդական կողմերին արդյունավետ մեկնարկի համար։ Նա հույս հայտնեց, որ ծրագիրը կծառայի իր նպատակին՝ պատասխանատվություն և բարելավված պայմաններ ստեղծելով մշակույթի գործիչների համար։
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, «Art Nexus» ծրագրի ղեկավար Լիվ Վեյսբերգը, ծրագրի համակարգող Նյուշա Խանմոհամադին, Երևանի քաղաքապետարանի անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ։
Իմացիր ավելին «ArtNexus»-ի մասին այստեղ (ENG)