Առաջիկա երկու տարիների ընթացքում Շվեդիան և Լիտվան, համագործակցելով Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետ, կհզորացնեն արտակարգ իրավիճակների պատրաստվածության կարողությունները և կնպաստեն կազմակերպության ներսում բնակչության պաշտպանության զարգացմանը։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագիրը իրականացվում է Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) և Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությանն առընթեր հրշեջ-փրկարարական վարչության (FRD) կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել աղետների նկատմամբ դիմակայուն և ապահովել տարբեր աղետների ռիսկերի էական նվազեցում մարդկային կյանքերի, երկրի տնտեսության ու համայնքների համար։
Ծրագիրը հիմնվում է երկրների միջև հարաբերությունների ձևավորման հին ավանդույթի վրա և և որոշակի զուգորդում է առաջացնում Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալության մոտ։ 1998թ․ Հայաստանում՝ Սպիտակ ավերիչ երկրաշարժից հետո, որը ուժեղ հարված հասցրեց երկրին, MSB-ն իրականացրեց իր ամենաառաջին միջազգային փրկարարական առաքելությունը։ Այժմ՝ 32 տարի անց, MSB-ն FRD-ի հետ միասին վերադարձել է Հայաստան՝ շարունակելու համագործակցությունը և ավելի խորացնելու հարաբերությունները։
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գնահատմամբ, խոհրդանշական է Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում այս նոր Թվինինգ ծրագրի մեկնարկի մասին հայտարարել Սպիտակի երկրաշարժի հիշատակման օրը. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում դիմակայունության ամրապնդման և պատրաստվածության բարձրացման ուղղությամբ այս համագործակցության հնարավորությունը մեր շվեդ և լիտվացի գործընկերների հետ», նշել է գնդապետը։
Ջոն Անդերսենը, Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատուն և Լուսինե Անանյանը, Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատուի օգնականը, Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամի կառավարման պետական ակադեմիայում։ Նկարները՝ Վահրամ Ավոյանի, ԱԻՆ
Թվինինգ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից
«Ես հպարտ եմ, որ այս առաքելության մաս եմ կազմում։ Հայաստանում մեր գործընկերը՝ ԱԻՆը, այս ծրագիրն իրականացնելու ցանկություն է հայտնել, որը նախարարության հնարավորությունները զարգացնելու կարևոր գործոն է։ Ես անհամբերությամբ եմ սպասում բնակչության պաշտպանության կարևոր բնագավառում մեկս մյուսից սովորելու և զարգանալու այս գործընթացին», - ասում է Ջոն Անդերսենը՝ Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատուն, որը Հայաստան է գործուղվել Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալությունից ծրագրի իրականացումը ղեկավարելու համար։
Ծրագրի տևողությունը երկու տարի է։
Ծրագիրը մեկնարկել է այս տարվա հոկտեմբերին և կտևի երկու տարի։ Այս երկու տարիների ընթացքում Շվեդիայից և Լիտվայից ոլորտի փորձագետները կհամագործակցեն հայաստանյան գործընկերների հետ՝ իրականացնելու Հայաստանում բնակչության պաշտպանության հզորացմանն ուղղված միջոցառումներ։ Նախատեսվող որոշ միջոցառումներ նպաստելու են բնակչության պաշտպանության օրենսդրական բարեփոխումներին, ամրապնդվելու է կամավորականության համակարգը, ճգնաժամի իրազեկումը և մարդկային ռեսուրսների կառավարումը ԱԻՆում և հայկական փրկարարական ծառայությունում։
Կոնտակներ՝
Ջոն Անդերսեն, Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու +374 (0)94 123 323
Մարի Վելասկես Ֆրեդրիքսոն, Ծրագրի ղեկավար +46 10 240 4114