ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

18 Սպտ 2019

Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար

Երեւան, 18 սեպտեմբերի, 2019թ.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին աջակցելու նպատակով միջազգային հանրությունը մեկտեղում է ջանքերը՝ բարձրացնելու այս կառույցի ընդհանուր արդյունավետությունը որպես քաղաքականություն մշակող հաստատություն, ամրապնդելու անհրաժեշտ կարողությունները սեփական մանդատի կենսագործման ու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ներ) իրականացումը մոնիթորինգի ենթարկելու համար՝ կառավարման ժամանակակից ու նորարարական գործիքների ու մեխանիզմների կիրառման միջոցով։

 Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը պաշտոնապես հայտարարեցին Ազգային ժողովին օժանդակության՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից։

Ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, որպեսզի վերջինս իրականացնի օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման իր առանցքային գործառույթները՝ պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ կենտրոնանալով խորհրդարանական աշխատանքների որակի, թափանցիկության ու ներառականության մակարդակների բարձրացման վրա՝ համահունչ ԿԶՆ-ներին եւ ոչ ոքի չանտեսելու գլոբալ «Օրակարգ 2030»-ին։

 Ծրագրի բացման շնորհանդեսին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց․«Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության կառավարությունն աջակցում է այս նախաձեռնությանը՝ ֆինանսավորելով այն իր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով։ Այս հիմնադրամի նպատակներից մեկն էլ կայացող ժողովրդավարական ինստիտուտներին աջակցելն է։ Հայաստանում, ինչպես և Միացյալ Թագավորությունում, խորհրդարանը ժողովրդավարության ինստիտուցիոնալ հիմնասյունն է»։

 «Շվեդիան հպարտ է գործընկեր լինել այս կարեւոր նախագծում։ Մենք  ընդլայնում ենք մեր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ներառյալ ժողովրդավարության ամրապնդմանը, որի մեջ խորհրդարանը հատուկ դերակատարում ունի»,- ասաց Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարԲիրյեր Կարլսոնը։

«Այսօր ավելի, քան երբեւէ, ժողովրդավարության խթանումը գտնվում է Ազգային ժողովի մանդատի առանցքում։ Այս գործառույթն իրականացնելու համար խորհրդարանը կզինվի կառավարման նորարարական գործիքներով՝ դիմագրավելու բարդ ու համալիր մարտահրավերներին, բարձրացնելու հաշվետվողականությունը, արմատավորելու ապացուցահեն քաղաքականությունների մշակման գործելակերպը, որը թույլ կտա ներգրավել հանրությանը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը, եւ նրանց կընձեռնի հնարավորություններ՝ իրենց նպաստը բերելու օրենսդրական գործընթացներին»,- նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

 Ծրագիրն իրականացվելու է շահագրգիռ ազգային եւ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության ու համակարգման միջոցով՝ ՝ ապահովելու լիարժեք սիներգիաներ խորհրդարանին օժանդակություն ցուցաբերող ընթացիկ ու առաջիկա ծրագրերի հետ, որոնք աջակցություն են ստանում Միացյալ Թագավորության, Եվրոպական միության, Գերմանիայի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ այլ դոնորների կողմից։

 ***