Շվեդիան Հայաստանին աջակցություն է ցուցաբերում երկկողմ և բազմակողմ համագործակցության միջոցով։
2019 թ-ին նախաձեռնվել է Հայաստանի հետ բարեփոխումների երկկողմ համագործակցությունը, որն այժմ ղեկավարվում է 2021-2027 թթ․ Արևելյան Եվրոպայի հետ Շվեդիայի բարեփոխումների համագործակցության ռազմավարական պլանով։ Համագործակցության նպատակը Հայաստանում տեղի ունեցող շարունակական ժողովրդավարացմանն ու բարեփոխումների ծրագրերին նպաստելն է։
Աջակցության հիմնական ուղղություններն են․
Շվեդիան Հայաստանում իրականացվող նախագծերին և զարգացման նախաձեռնություններին աջակցում է մի քանի հարթակների միջոցով, որոնց թվում են Sida-ն, Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը և Շվեդական ինստիտուտը։ Կան են նաև շվեդական բարեփոխումների նախագծերը իրականացնող բազմաթիվ այլ գործընկերներ: 2022 թվականին Հայաստանին տրամադրվող երկկողմ աջակցությունը կազմել է EUR 4,9 միլիոն, որը կենտրոնացել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունությամբ կայուն զարգացման վրա։
Շվեդիայի զարգացման համագործակցության և Հայաստանում մեր ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.sida.se կամ/և www.openaid.se